Ինչպես երեկ տեղեկացրեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանանիսյանը՝ այսօր երեկոյան Ազատության հրապարակում երկու հրաշալի համույթներ են ելույթ ունեցել:
Նշենք, որ կիրակի օրվանից մինչև հինգշաբթի կվերսկսվի քաղաքացիական բաց խորհրդի շարանը: Վաղը՝ 17-ին խորհրդի բանախոսները կլինեն Արկադի Վարդանյանը, Վարդան Խաչատրյանը, իսկ երկուշաբթի օրը՝ Ստյոպա Սաֆարյանը, Վարդան Հակոբյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում շարունակում է մարտի 10-ից հայտարարած հացադուլը, վախադուլն ու կեղծիքադուլը:









































