Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան ակումբը օդանավակայանում դիմավորեց Արաս Օզբիլիսին։ Այդ մասին Red Eagles-ը տեղեկացնում է 1in.am Sport-ին:
Չնայած ուշ ժամին՝ ակումբի շուրջ 30 անդամներ ստեղծել էին իսկական ֆուտբոլային տրամադրություն, որը փոխանցվել էր նաև օդանավակայանում ներկա մեր հայրենակիցներին:








































