Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Ես ոչ թե հեղափոխությանն եմ միանում, այլ սահմանադրական կարգի վերականգնմանը»

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը մարտի 15-ի հաղթահավաքում ելույթից հետո ԱԱԾ-ից ծանուցագիր է ստացել: Նույն օրը՝ երեկոյան ժամը 22:00-ին, ԱԱԾ ներկայանալու հեռախոսազանգ է ստացել: Սակայն տարօրինակը, ըստ Սուրեն Զոլյանի, այն է, որ ծանուցագրում բացակայում է, թե ինչ գործի վերաբերյալ են հրավիրում ԱԱԾ:

Ի՞նչ ասել է Բրյուսովի պետական լեզվաբանական համալսարան ՊՈԱԿ-ի վերաբերյալ բացատրություն տալ, կամ Լեզվաբանական համալսարանի վերաբերյալ նյութեր նախապատրաստելու անհրաժեշտությունից ելնելով են հրավիրում՝ նման մեկնաբանությունը նախկին ռեկտորի համար պարզ չէ:

Մարտի 25-ին Սուրեն Զոլյանը ստացել է բացատրություն տալու համար ԱԱԾ ներկայանալու երկրորդ ծանուցագիրը: Առաջին ծանուցագիրը ուշացած է հասել Սուրեն Զոլյանին, այդ պատճառով չի ներկայացել: Իսկ թե որքանով է կապ տեսնում հանրահավաքում իր ելույթի և ծանուցագրեր ստանալու միջև, Սուրեն Զոլյանը թողեց մեր դատողությանը:

Երևանի ավագանու ընտրություններին որպես ավագանի «Բարև, Երևան» դաշինքի ցուցակում ընդգրկվելը, Սուրեն Զոլյանի խոսքով, ոչ այնքան քաղաքականության մեջ մտնել է նշանակում, որքան՝ աջակցել շարժմանը: Սա, ըստ նրա, իրավունքի վերականգնման հարց է. «Տվյալ դեպքում ես ոչ թե հեղափոխությանն եմ միանում, ես կսահմանեի որպես սահմանադրական կարգի վերականգնում, այլ ոչ թե հեղափոխություն»,- նշեց նա:

Իշխանությունը, նրա խոսքով, պետք է լինի օրինական՝ հիմնված հարգանքի և վստահության վրա, այլապես դա օկուպացիոն ռեժիմ է կամ բանդիտական կարգեր, ինչի երկար ձգվելու դեպքում երկրի կործանում կլինի:

Նա նշեց, որ երեկ ստացել է Եվրախորհրդի պառլամենտական ասամբլեայի զեկույցը, որտեղ կա մեկ պարբերություն. թեև անուն նշված չէ, ոչ էլ երկիրն է նշված, բայց ակնհայտ է, որ խոսքն իր մասին է. փորձագետը նկարագրական ձևով նշել է, որ իրեն թույլ չեն տվել մասնակցելու փորձագետների կոմիտեի փետրվարի 22-ի նիստին, և հիմա Եվրախորհրդի ասամբլեան ընդունել է որոշում փորձագետների նշանակման գործընթացների վերաբերյալ:

Սուրեն Զոլյանը հիշեցրեց, որ երբ Վերաքննիչ դատարանում ինքը հրապարակեց նամակից մի հատված, ըստ որի՝ կառավարության անդամը առանց որևէ պատճառի չի թույլատրել իրեն մասնակցել փորձագետների նիստին, ԿԳՆ ներկայացուցիչ Նորայր Հակոբյանն ասաց, որ նման բողոք չի ստացել, որ Զոլյանը «եսիմ ինչ նամակ է կարդում», որը ձեռք է բերել իր կապերի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում