Կառավարության այսօրվա նիստում որոշվեց կառավարության պահուստային ֆոնդից 58 մլն դրամ հատկացնել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին` «հայրենասիրական-դաստիարակչական» բնույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ միջոցառումներ անցկացնելու համար: Նախագիծը ներկայացրեց կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահը ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ-ի երիտթևի նախագահ Կարեն Ավագյանն է: