Վիկտորյայի և Ալբերտի (V&A) անվան լոնդոնյան թանգարանը, որի համար հասանելի է բրիտանացի լեգենդար երաժիշտ Դևիդ Բոուի արխիվն ԱՄՆ-ում, այսօր կազմակերպում է արտիստի մասին առաջին ռետրոսպեկտիվ ցուցադրությունը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Նյույորքյան մասնավոր հավաքածուի 60 հազար իրերից V&A-ն ընտրել է 300-ը, որոնք ժամանակագրական կարգով պատմում են, թե երգչի 50-ամյա բեմական կարիերայի ընթացքում ինչպիսի էվոլյուցիա են ապրել նրա իմիջն ու երաժշտական ոճը, ինչպես են ծնվել նրա երգերը, կինոյում աշխատանքները, համագործակցությունն այլ երաժիշտների, դիզայներների, լուսանկարիչների հետ:
Թանգարանը կցուցադրի երգերի ձեռագիր տեքստերը, բացառիկ, անգամ երբևէ չցուցադրված հանրային լուսանկարներ, օրագրային գրառումներ: Այդ ամենն ուղեկցվելու է Բոուի երաժշտությամբ:
«Ո՞վ է Դևիդ Բոուին» (David Bowie is)՝ ցույց կտան 60 բեմական կոստյումները՝ ներառյալ նրանք, որոնք ստեղծվել են ճապոնացի Կանսայ Յամամոտոյի կողմից՝ 1973թ. Aladdin Sane շրջագայության համար, երբ Բոուի ստեղծագործությունը հակված էր դեպի սյուրռեալիզմ:
Անձամբ երաժիշտն ու նրա ընտանիքի անդամները ցուցադրության ստեղծմանը չեն մասնակցի:









































