Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Պերվեզ Մուշարաֆն, ում դեմ մի շարք դատական գործեր են հարուցվել, յոթ տարվա բացակայությունից հետո հայրենիք կվերադառնա։ Այս մասին գրում է France Press գործակալությունը:
Ուրբաթ օրը հայտնի է դարձել, որ Պակիստանի Սինդ նահանգի գերագույն դատարանը Մուշարաֆին հայրենիք վերադառնալու և 3 հազար դոլար գրավի դիմաց ձերբակալությունից խուսափելու հնարավորություն է տվել: Դիմումը գեներալի անունից դատարան է հանձնել նրա դուստրը:
Մուշարաֆը մեղադրվում է 2007 թ. նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի, 2006 թ. Բելուջիստան նահանգի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուխտիի սպանությունների, ինչպես նաև 2007 թ. երկրում արտակարգ իրավիճակ մտցնելիս Գերագույն դատարանի դատավորներին ձերբակալելու մեջ:
Մուշարաֆը Պակիստանում իշխանության է եկել 1999 թ.՝ ռազմական հեղափոխության միջոցով: 2008 թ. ընդդիմադիր կուսակցությունների իմփիչմենթի սպառնալիքի ներքո ստիպված է եղել լքել նախագահի պաշտոնը:











































