Իտալիայի և Ֆրանսիայի զինվորականները հաջողությամբ ՆԱՏՕ-ի պաշտպանության հակահրթիռային համակարգ են փորձարկել և ոչնչացրել են բալիսիկ հրթիռը։ Այս մասին գրում է Forces operations blog կայքը:
«Հակահրթիռային Aster 30-ը հաջողությամբ ոչնչացրել է թիրախը: Որպես թիրախ օգտագործվել է իսրայելական Black Sparrow բալիստիկ հրթիռը, որն արձակվել է Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչող Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 ինքնաթիռից»,- գրում է կայքը:
Տեղեկացվում է, որ փորձարկումները տեղի են ունեցել մարտի սկզբին, սակայն այդ մասին հայտարարվել է միայն ուրբաթ օրը: Հակահրթիռը բաց է թողնվել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող զինավարժությունների դաշտից: Ընդ որում՝ ֆրանսիացի զինվորականներին Մանտույա քաղաքից աջակցել են իտալացի զինծառայողները: Դրանից բացի, ինչպես գրում է կայքը, փորձարկումներին հետևել են նաև Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայի ամերիկացի զինվորականները:












































