Ամեն տարի Չինաստանը կորցնում է 20 մլն ծառ, որպեսզի պատրաստվեն ավելի քան 80 մլրդ փայտիկներ: Ծառերը չեն հասցնում աճել, իսկ Չինաստանը վաղուց արդեն դարձել է մոլորակի վրա փայտանյութ առավել շատ ներկրող երկիրը։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Լրատվամիջոցը նշում է, որ մինչ Եվրոպան ու այլ երկրներ օգտվում են սեղանի՝ օգտագործման բազմաթիվ հնարավորություններ ընձեռող պարագաներից, Չինաստանում դարերով օգտագործվում են սննդի համար փայտիկներ, որոնք հաճախ մեկանգամյա օգտագործման են:
Նպատակ ունենալով խուսափել ծառերի լիակատար ոչնչացումից՝ 2006 թ. երկրի իշխանությունները սահմանել են 5 % հարկ փայտիկների վրա, սակայն դա ևս չի ազդել իրավիճակի վրա:
Այդ կերպ, Չինաստանն արդեն մոտ ապագայում չի կարողանա բավարարել փայտանյութի իր պահանջարկը: Ինչպես գրում է պարբերականը, չինացիները պետք է արագ կերպով հրաժարվեն իրենց սովորույթից ու անցնեն բազմակի օգտագործման պարագաների:







































