Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան հայտարարել է, որ դատարանից արդարացնող դատավճիռ չի սպասում։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Նա այդպես է կարծում ոչ թե այն պատճառով, որ գոյություն ունեն իր կողմից կատարված հանցագործությունները, այլ ելնելով ստեղծված իրավիճակից:
«Բոլորին լավ հայտնի է, որ իմ դեմ առաջ քաշված մեղադրանքները սուտ են, և դատախազությունը նոր գործեր է բերել»,- ասել է Ախալայան:
Նրա խոսքերով` ձերբակալության ամբողջ ընթացքում դատախազը ոչ մի անգամ չի այցելել իրեն:
Ախալայան նշել է, որ իր հետ մյուս մեղադրյալները երկու ընտրություն են ունեցել` կամ ցուցմունք տալ Ախալայայի դեմ և դառնալ վկա կամ մնալ մեղադրյալ: Դատապարտյալը նշել է, որ դա շատ բարդ ընտրություն է:
Ախալայայի խոսքերով` այդ բոլոր մեղադրանքները լուրջ չեն:
Հիշեցնենք, որ Բաչո Ախալայան մեղադրվում է զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, անօրինական ազատազրկման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Նրա գործով հերթական դատական նիստը նշանակվել է ապրիլի 2-ին, տեղի ժամանակով ժամը 11.00-ին:








































