Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում սկսվեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ միջադեպով:
Վ. Օսիպյանը պնդում էր, թե հանրահավաքի մասնակիցները օրենք են խախտում և փչացնում են պատմամշակութային արժեքները՝ արձանների վրա բարձրանալով և այնտեղից պաստառներ պարզելով: Ր. Հովհաննիսյանը Օսիպյանինա ասաց որ այդ իրենք են փետրվար 18-ին ժողովրդի քվեն արհամարհելով օրենք խախտել, վերջինս էլ ի պատասխան ասաց. «Դուք արդեն ուրիշ բաներ եք խոսում»:
Քիչ առաջ մեկնարկեց հանրահավաքը: Հովհաննիսյանը
հավաքվածներին տեղեկացրեց, որ հաղթահավաքը մեկ ժամ է տևելու՝ կարճ, դիպուկ կտուկ ելույթներ են լինելու. «Կոչ եմ անում հրապարակի վրա գտնվող ոստիկաններին, քաղաքացիներին զսպվածություն, հարգանք, խաղաղություն և միասնություն ցուցաբերել: Երիտասարդները իրենց հարգանքը և սերը մեր մեծերին որոշեցին այստեղ ցույց տալ՝ ծիրանագույն հայկական ժապավենով, մեր ժողովուրդը մեկ է համերաշխ է, հարգանքով է և հաղթել է արդեն: Այնպես որ կհեռացնենք այդ արձանաներից պաստառները, թող ոչ մեկը մյուսի նկատմամբ ձեռք չբարձրացնի»,-ասաց նա: