Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրվում է «Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով:
Marca-ն տեղեկացնում է, որ թիմի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան դժգոհ է ակումբում իր կարգավիճակից և կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ Պիրենեյան թերակղզուց:
«Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը կարծում է, որ 20-ամյա Իսկոն հիանալի փոխարինող կլինի Դի Մարիային:
Իսկոյի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Սիթի»-ն:









































