Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Պայքարի ավելի ագրեսիվ մոտեցումներ են անհրաժեշտ (տեսանյութ)

Հացադուլի տասներեքերորդ օրը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության էր եկել քաղաքագետ Արկադի Վարդանյանը: Վերջինս ակտիվորեն մասնակցում է հանրահավաքներին և գտնում է, որ  փետրվարի 18-ին նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց պրն Վարդանյանին:

Պրն Վարդանյան, ի՞նչ եք կարծում՝ հացադուլն այս օրերի ընթացքում որևէ դրական  արդյունքի բերե՞ց:

– Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նշեց, այսօրվա հանրահավաքի ընթացքում նա հանրությանը կներկայացնի մարտավարության հավանաբար նոր պլանավորված հիմքեր, որից հետո արդեն հնարավոր կլինի ձեր հարցին պատասխանել: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ պայքարի այս ընտրված ձևը բավարար արդյունավետություն չի դրսևորում, կարծում եմ՝ ավելի ագրեսիվ մոտեցումներ է պետք ցուցաբերել, ավելի հստակ, քանի որ ժողովրդի այս զարթոնքը ոչ մի դեպքում չի կարող մարել:

Իսկ չե՞ք կարծում, որ «Ժառանգության» մասնակցությունը լեգիտիմացնում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:

– Իհարկե, որոշակի տեսանկյունից  դա այդպես է, հնարավոր չէ վիճել, սակայն քանի որ ընտրված է օրենքի սահմաններում գործելու մարտավարությունը, ապա ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա կայացրած որոշումները հիմնավոր և հստակ են: Առայժմ դեռ հնարավոր է ընտրությունների միջոցով, ընտրությունների օգնությամբ պայքարն առաջ մղել, դժվար է, իհարկե, նշել, որ իշխանություններն այս ընտրությունները կկարողանան մաքուր և արդար անցկացնել: Ավելի շուտ՝ դա մեկ անգամ ևս կապացուցի, որ իշխանություններն անչափ հեռու են օրինականությունից:

Կա մի անժխտելի տրամաբանություն, որը, հավատացած եմ, կգործի նաև այս  իրավիճակում. ամեն ինչից բացի՝ գոյություն ունի ժողովրդի կամք, ինչը չափազանց բարձր է, քան ցանկացած այլ Սահմանադրություն: Ժողովրդի կամքը այն օրենքն է, որի դեմ, ինչպես ասում են, խաղ չկա: Ես կարծում եմ, որ  ժողովրդի գերակշիռ մասի սրտերում ու հոգիներում արդեն հասունանում է ինչ-որ մի պահ, երբ նրանք ուղղակի կպահանջեն իրենց կամքի հետ հաշվի նստել: Դա ուղղակի պետք է պահանջի ժողովուրդը, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ասացիք՝ հացադուլն արդյունավետ չէ, Դուք պայքարի ի՞նչ միջոց եք տեսնում:

– Պայքարի խաղաղ միջոցներ կան: Վերջին օրերին ես դա բազմիցս ընդգծել եմ՝ քանակի գործոնն է, քանակը ստեղծելու է որակ, առավելագույն քանակը ստեղծելու է առավելագույն որակ՝ դա մեկ: Գոյություն ունի նաև պայքարի այլ մեթոդ, որը կոչվում է անհնազանդություն, որը չպետք է սահմանափակվի միայն հացադուլով, դասադուլով կամ որոշակի այլ օղակների գործադուլով: Ուղղակի մասսայական գործադուլ է պետք: Պատկերացրեք՝ եթե երեք-չորս շաբաթ անընդհատ ոչ մեկը չօգտվի օլիգարխների սուպերմարկետներից, ոչ մեկը չօգտվի հասարակական տրանսպորտի ծառայությունից, ես կարծում եմ, որ արդեն իշխանությունները և նրանց նյարդերը կարող են տեղի տալ, եթե համապատասխան կազմակերպվածություն լինի: Կարծում եմ՝ սա արդեն դժվար չէ, որովհետև, այսօրվա մեր հասարակության ճնշող մեծամասնությունը բարձրաձայն «ոչ» է ասում գործող ռեժիմին. սրանից ավելի բարձր մենք ինչպե՞ս կարող ենք գոռալ, դա արդեն մասսայական անհնազանդություն  է:

Լավ, ենթադրենք՝ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի առաջ երդվեց, և Ազատության հրապարակը բազմամարդ եղավ, ի՞նչ կհաջորդի դրան:

– Ես ենթադրությունների կողմնակից չեմ, ես կարող եմ ասել հետևյալը՝ մեր աչքի առաջ տեղի ունեցավ, այսպես կոչված, «Արաբական գարուն», մենք տեսանք՝ ինչ կատարվեց Եգիպտոսի մայրաքաղաքում: Մուբարաքի նման հզոր բռնապետին մարդիկ կարողացան իշխանությունից հեռացնել, դա կարող է մեզ օրինակ ծառայել: Այն ամենը, ինչ կկատարվի մոտ օրերս, լիովին կախված է ժողովրդի մակարդակի հզորությունից: Միայն այդքանը՝ ժողովուրդը պետք է որոշի: Եթե մենք ցանկանում ենք անտարբեր լինել այն փաստի նկատմամբ, որ Հայաստանը հայաթափվում է, ուրեմն այդպես էլ պետք է լինի, իսկ եթե ոչ, ապա ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և հարցերը լուծի ինչպես հարկ է համարում:

Իսկ եթե չստացվեց, Դուք էլի Հայաստանից կգնա՞ք. 2008-ին այստեղ չէիք:

– Անձամբ ե՞ս: 2008ին ես այստեղ չէի, և կարծում եմ, որ դա լավ էր, որ այստեղ չէի, որովհետև 2008 թվականին ժողովրդին հերթական անգամ խաբեցին, և փաստորեն ժողովրդի  ողնաշարը կոտրեց այն փառասիրությունը, որ դրսևորեց ՀԱԿ կոչեցյալը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Վերջնականապես  փորձեցին դրանով ժողովրդի կամքն ու ողնաշարը կոտրել, սակայն դա էլ չհաջողվեց, որովհետև հետագա 5 տարիների ընթացքում մենք տեսանք, որ արտագաղթն ու անպատժելիությունը խորանում են, և ժողովուրդը, վերջին հաշվով, հասկացավ, որ այդպես շարունակել այլևս հնարավոր չէ:

Մենք բոլորս պետք է համաձայնենք և հասկանանք, որ այն ձայների քանակը, որ պաշտոնապես հայտարարված է՝ 37 տոկոս, բոլորը չեն այդ 37 տոկոսի, որ կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանին են իրենց ձայները տվել, դրանց մեծամասնությունը հավանաբար եղել է ոչ թե կողմ, այլ դեմ: Այսօրվա ստեղծված վիճակում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիսանում է ոչ թե ընդդիմության առաջնորդ, այլ ժողովրդի կողմից վստահություն ներշնչող  և վստահությանն արժանացած մի անձնավորություն, որը ունի շատ բարձր դաստիարակություն, կուլտուրա, և ինքը որպես անձնավորություն՝ շատ լավն է: Այդ հատկանիշները նկատի ունենալով՝ ժողովուրդը համախմբվում է նրա շուրջը, և դա հասկանալի է: Մենք բոլորս էլ կողմ ենք այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին, և պատահական չէ, որ ամեն օր այստեղ մարդիկ են հավաքվում:

Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չի գալիս և չի համախմբվում, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական քայլերի բացակայությո՞ւնն է պատճառը, թե՞ իրեն լիդեր զգալու հանգամանքը թույլ չի տալիս:

– Լիդերի հարցը չէ այստեղ: Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ապացուցեց, որ ինքը ժողովրդի առաջնորդը չէ, չի էլ լինի, նաև ապացուցեց, որ ինքը փաստորեն այդ նույն ավազակախմբի անդամներից է, եթե ոչ՝ պարագլուխը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում