Բրիտանական ВР ընկերությունը 8 մլրդ դոլարով իրականացնում է իր բաժնետոմսերի հետգնում: Այդպիսով՝ ընկերությունը իր բաժնետերերին կվերադարձնի գումարը, որ համարժեք է 2003-ին ТНК-BP-ում սկզբնական ներդրումների չափին: Բացի այդ, BP-ն ծրագրում է հավելյալ 4.78 մլրդ դոլար ուղղել պարտքի մարմանը: Այդ գումարը ստացել է ТНК-BP-ում իր մասնաբաժինը «Ռոսնեֆտին» վաճառելու արդյունքում՝ ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է RBK-ն:
Հիշեցնենք, որ երեկ «Ռոսնեֆթը» ավարտել է BP-ից և ռուսական AAR կոնսորցիումից ТНК-BP-ի գնման գործարքը: AAR-ին, որին էր պատկանում ընկերության 50 տոկոսը, «Ռոսնեֆթը» վճարել է 27.73 մլրդ դոլար: BP-ն իր 50 տոկոսի համար ստացել է 16.65 մլրդ դոլար և «Ռոսնեֆթի» բաժնետոմսերի12.84 տոկոսը:
Նախկին և այլ գործարքների արդյունքում ներկայում բրիտանական ընկերությունը «Ռոսնեֆթի» 19.75 տոկոսի բաժնետեր է:









































