Սալվադորի մասնավոր կլինիկաներից մեկի բժիշկները մարդու գլխից հանել են 9սմ-անոց դանակի սայր, որը նրա գանգում մնացել է ավելի քան 17 տարի:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, 1995թ. տեղի կոշկակարի վրա են հարձակվել հանցագործները, ինչի հետևանքով նա ստացել է գլխի վնասվածք: Մինչև 2007թ. նա անգամ չի իմացել, որ դանակի սայրի մի մասը մնացել է իր գանգում:
Դանակի սայրի հեռացման վիրահատությունը տևել է յոթ ժամ: Վիրահատությանը մասնակցել է 10 բժիշկ: Այժմ հիվանդը գիտակցության է եկել:
Բժիշկները քննադատել են իրենց գործընկերներին, որոնք 1995թ. օգնություն են ցուցաբերել տուժածին, սակայն չեն հաղորդել հիվանդին, որ նրա գլխում պահպանվել է սայրի մի մասը: Այս մասին նա իմացել է 2007թ., երբ ուժեղ գլխացավեր է ունեցել և հավելյալ հետազոտության ենթարկվել:












































