Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Բիզնեսը կշարունակեմ այնտեղ, որտեղ զարգացման համար նպաստավոր պայմաններ կլինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:


– Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Դուք օդանավակայան է ձեռք բերել Սլովակիայում: Որքանո՞վ է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը:


– Դա իրականությանը չի համապատասխանում, և դա միանշանակ է, քանի որ եթե Եվրոպայում անշարժ գույք ես գնում, դա գրանցվում է: Ավելին` ինտերնետով հնարավոր է այդ ամենը տեսնել: Հետևաբար, եթե նման լուրեր են շրջանառվում, միաժամանակ պետք է իմանան, որ ինտերնետով այդ ամենը կարող է հաստատվել կամ հերքվել: Իսկ ինտերնետում ամեն ինչ բաց է: Ցանկանում եմ ասել, որ այսօր ինտերնետը խնդիրներ չի առաջացնում Եվրոպայում պաշտոնյաների ունեցվածքին ծանոթանալու հարցում: Ահա սա է գլխավոր պատճառներից մեկը, որով ես կարող եմ հաստատել, որ այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Պատկերացրեք, որ այդ լուրերը ինձ այլևս չեն բորբոքում:


– Դուք նշեցիք, որ Սլովակիայում օդանավակայան չեք գնել, իսկ այդպիսի մտադրություն ունե՞ք:


– Ընդհանրապես մտադրություններ կան Եվրոպայում կամ ինչ-որ մի տեղ անշարժ գույք ստեղծել և շարունակել այն բիզնեսը, որը որ արդեն կա Հայաստանում: Դա կլինի ցեմենտի գործարան, դիզելային վառելիք կամ ավիափոխադրող ընկերություն:


– Իսկ չէի՞ք կոնկրետացնի, թե մասնավորապես ո՞ր երկրում եք ցանկանում շարունակություն տալ այն բիզնեսին, որն արդեն ունեք Հայաստանում:


– Տեսնենք` որտեղ կստացվի: Ավելի կոնկրետ` այնտեղ, որտեղ պայմաններ կան: Ես այսօր դեռ չեմ կարող ասել կոնկրետ որտեղ է այսօրվա դրությամբ հնարավոր շարունակություն տալ Հայաստանում առկա բիզնեսին: Բայց ի սկզբանե հարց եմ բարձրացրել, որ բիզնեսը կշարունակեմ այնտեղ, որտեղ բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմաններ կլինեն:


– Ինչպես հասկացա, Դուք ցանկանում ենք Ձեր բիզնեսը ընդլայնել Եվրոպայում: Ի՞նչ է, Հայաստանում այն խոշոր բիզնեսները, որ ունեք` ավիաընկերություն, ցեմենտի գործարան և այլն, ձեզ շահույթ չե՞ն ապահովում:


– Բիզնեսով զբաղվում են ոչ միայն շահույթ ստանալու համար: Բիզնեսով զբաղվում են նաև հաճույքի համար: Այո՛, ես Հայաստանում բիզնեսով զբաղվում եմ նաև հաճույքի համար: Դուք, հավանաբար, չեք հասկանա, թե դա ինչ է: Երբ արածիցդ քեզ բավարարված ես զգում:


– Որտեղից հասկանանք: Իսկ Հայաստանում ունե՞ք այդ բավարարվածությունը:


– Այո՛, կար:


– Դուք անցյալով եք խոսում, չե՞ք մասնավորեցնի, թե ինչո՞ւ` կար:


– Այո՛, ժամանակին կար արածից բավարարվածություն զգալու, հաճույք ստանալու զգացումը, իսկ հիմա ավելի քիչ է: Իսկ պատճառը զանգվածային լրատվամիջոցներն են, որոնք չեն թողնում աշխատել: Պարբերաբար չճշտված ինֆորմացիա են հրապարակում, փորձում են լարվածություն ստեղծել գործարարների մեջ, հիասթափեցնել:


– Զանգվածային լրատվամիջոցները խանգարո՞ւմ են Ձեզ Հայաստանում սիրով զբաղվել բիզնեսով:


– Այո՛, միայն զանգվածային լրատվամիջոցները: Ամեն ինչ այնքան խառնեցին, որ ինձանից սկսեցին հավելավճար պահանջել, ավելորդ պարտքեր գրել և այլն, և այլն:


– Հայաստանում մանր ու միջին գործարարները դժգոհում են Հայաստանի հարկային քաղաքականությունից: Այս առումով Դուք դժգոհություններ չունե՞ք: Ձեզ բավարարո՞ւմ են ներկա պայմանները:


– Ես կարծում եմ, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկային քաղաքականությունը պետք է թուլացնել: Երկիրը, հասարակությունը դժվարությունների առջև են: Հետևաբար` հարկային քաղաքականությունը պետք է մեղմացվի, թուլացվի, որ մանր բիզնեսն էլ կարողանա աշխատել և ընդլայնվել:


– Դուք նշում եք, որ ցանկանում եք Ձեր բիզնեսը տեղափոխել Եվրոպական երկիր` այնտեղ, որտեղ բիզնեսի ընդլայնման համար նպաստավոր պայմաններ կան: Իսկ Սերժ Սարգսյանը ցանկացած առիթ օգտագործում է դրսի հայ գործարարներին Հայաստան հրավիրելու և Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Դուք` որպես երկար տարիներ Հայաստանում Ձեր գումարները ներդրած հայ հայտնի գործարար, ի՞նչ կասեք` Հայաստանում Ձեզ ձեռնտու է գումարներ ներդնել:


– 1996թ.-ից Հայաստանում գումարներ ենք ներդնում, ես ձեզ կնախընտրեի հարցնել` ձեզ գոհացնո՞ւմ է:


– Գումարներ ներդնողը Դուք եք. Դուք պետք է ասեք, ես որտեղի՞ց իմանամ:


– Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել, կնախընտրեի, որ դուք հետևություններ անեիք: Ես կկրկնեմ միայն, որ այսօր ցանկանում ենք անշարժ գույք ձեռք բերել արտերկրում:


– Հայաստանում Ձեր ներդրած գումարներից շահույթ ստանո՞ւմ եք:


– Ո՛չ, իմ ներդրած գումարներից շահույթ չի գալիս: Ես ձեզ ասեմ` Հայաստանում բիզնեսը մարզվում է: Եթե այստեղ կարողացար երկար աշխատել, ուրեմն արտերկրում կարող ես բիզնեսից մեծ շահույթներ ստանալ: Այստեղ մարզվում ենք: Եթե Հայաստանում մարդը գոյատևում է աշխատելով զրոյով կամ փոքր պլյուսով, ուրեմն դրսում կկարողանա հսկայական շահույթով աշխատել: Ավելին` Եվրոպայում, առհասարակ արտերկրում հարկերը քիչ են, իսկ շահույթը` շատ: Հայաստանի առկա պայմանները պայմանավորված են նաև նրանով, որ Հայաստանը նպաստավոր պայմաններում չի գտնվում` թե՛ ֆինանսատնտեսական առումով, թե՛ շրջափակման և այլն, և այլն: Հետևաբար, եթե այստեղ գոյատևում ենք, աշխարհի ցանկացած անկյունում կարող ենք շահույթով աշխատել:


– Ինչպես մեր զրույցից ենթադրեցի, Դուք Հայաստանում աշխատում եք հաճույքի համար: Կարելի՞ է այդպես ենթադրել:


– Ես կասեի` հանուն հայրենիքի, որ ձեր հասակակիցները, ովքեր ապրում և մեծանում են Հայաստանում, պետությանը վճարած մեր հարկերի հաշվին կարողանաք ընդլայնվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում