Կանադայի արևմտյան Ալբերտա նահանգում թիվ 2 մայրուղու վրա ուժեղ ձյան պատճառով իրար են բախվել տասնյակ ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
Ըստ այդ տեղեկության՝ շուրջ 100 մարդ վիրավորվել է և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: 4 վիրավորների ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Վթարից հետո ավտոմայրուղու վրա երթևեկությունը երկկողմ դադարեցվել է: Վթարի մեջ հայտնված մեքենաների հստակ թիվը ոստիկանությունը չի հայտնում:











































