Ըստ հինգշաբթի հրապարակված պաշտոնական տվյալների՝ 2014 թվականի մարտից մինչև 2015 թվականի մարտ Միացյալ թագավորություն մուտք է գործել մոտ 330 հազար մարդ՝ մոտ 100 հազարով ավելի, քան նախորդ 12 ամիսներին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վարչապետ Դևիդ Քեմերոնը ընտրարշավի ընթացքում 5 տարի առաջ խոստացել էր սահմանափակել ներգաղթյալների հոսքը տարեկան 100 հազարով։
Իրադարձությունների ներկայիս զարգացումը լրջորեն անհանգստացնում է բրիտանական հասարակությանը՝ առաջին հերթին աշխատանքի շուկայի, անշարժ գույքի ոլորտի և սոցիալական ոլորտի վրա հավելյալ ծանրաբեռնվածության պատճառով։









































