Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանը ստեղծելու է փախստականների ընդունման կենտրոններ, ինչն իրականացվելու է ԵՄ-ի հատկացրած 30 միլիոն եվրոյով։ Հունաստանն այդ գումարը ստանալու է հաջորդ շաբաթ։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի միգրացիոն հարցերով փոխնախարար Անաստասիա Խրիստոդուլոպոլուն։
Ներկայումս Հունաստանը ներգաղթի խնդրի լուծման համար ԵՄ-ից ստացել է 2.7 միլիոն եվրո։ 2015 թվականին Հունաստան է ժամանել մոտ 200.000 ներգաղթյալ, որոնցից 100.000-ը՝ միայն հուլիսի վերջին։
Ծովում փրկվել է մոտ 60.000 մարդ։ Խրիստոդուլոպոլուն մանրամասնել է, որ ԵՄ-ի տրամադրած գումարով ներգաղթյալների ընդունման կենտրոններն առաջին հերթին կբացվեն Կոս, Լեսբոս ու Լերոս կղզիներում։
2015 թվականին ընդհանուր առմամբ ԵՄ-ի տարածք է ժամանել 340.000 ներգաղթյալ։








































