Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, օգոստոսի 27-ին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանի, Լուսինե Թումյանի և Սարգիս Ղանթարջյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:









































