Նյու Յորքի դատարանը հինգշաբթի ազատ է արձակել 58-ամյա Դեյվիդ Ռանտին, ով 23 տարի բանտում է անցկացրել սպանության մեղադրանքով, որը, սակայն, ինքը չէր գործել:
1991թ.-ի մայիսին երդվյալ ատենակալները, չնայած ապացույցների բացակայությանը, գործազուրկ, թմրամոլ Ռանտին մեղավոր են ճանաչել հայտնի բրուքլինյան րաբբի Հացկել Վերցբերգերի սպանության մեջ: Ռանտը, ով պնդում էր, որ մեղավոր չէ, դատապարտվել էր 37 տարվա ազատազրկման:
Վերցբերգերը մահացել է 1990թ.-ի փետրվարին՝ ոսկերչական խանութի գողի արձակած կրակոցից: Րաբբիի հուղարկավորությանը ներկա են եղել հազարավոր հրեաներ, ովքեր պահանջում էին անհապաղ գտնել ու պատժել մարդասպանին: Այն ժամանակվա քաղաքապետը 10 հազար դոլար պարգևավճար է խոստացել հանցագործին գտնելու համար:
Գործի հետաքննությունը վերսկսվել է 2011թ.-ին: Այդ ընթացքում իրենց ցուցմունքներից հրաժարվել է մի քանի մարդ:









































