Sunday, 21 06 2026
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը

ԱԺ «խելացիները» լուրջ հարցերին պատասխանում են հայհոյանքով. մամուլ

Երեկ «Հրապարակի» թղթակիցը փորձեց անսալ Սերժ Սարգսյանի հորդորին և լուրջ զրույց ծավալել Աժ-ում Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկի՝ գործարար Հրանտ Գրիգորյանի հետ: Բայց սա այն դեպքն էր, երբ փորձը փորձանքով ավարտվեց, թղթակիցը ստիպված էր վայելել տղամարդկային հայհոյանքի «լրջությունը»: Սույն պատգամավորն այնքան վրդովվեց անմեղ հարցերից, որ սկզբում նետվեց Աժ միջանցքի ծայրի պետքարանը, ապա որոշ ժամանակ դարանակալելուց հետո ստիպված եղավ կրկին վերադառնալ միջանցք, որտեղ էլ լուրջ հարցերի պատասխանելու առաջարկին ի պատասխան սկսեց հայհոյել: Նա անհոդաբաշխ բղավում էր՝ «բ…-ի տղա լինեմ, եթե կես ժամից մորս կոտրած թևով չեն բերելու հիվանդանոց», իսկ թղթակիցը հանդգնել էր չիմանալ այդ մասին ու ինչ-որ հարցերով խաթարել նրա անդորրը: Բայց մինչ այս թատրոնը թղթակիցը մի քանի «լուրջ» պատասխաններ կորզեց որոշ հարցերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ»: Ահա «Հրապարակի» լուրջ զրույցի փորձը.

Պարոն Գրիգորյան, օրինակ, ի՞նչ հարցեր կուզենայիք Ձեզ տային լրագրողները, որ չեն տալիս, և Դուք էլ արտահայտվելու հնարավորություն չեք ունենում:

– Լավ ե՞ք, դե լավ ըլնեք…

Սերժ Սարգսյանը կասկած է հայտնել, որ մենք ձեզ՝ գործարար պատգամավորներիդ, լուրջ հարցեր չենք կարողանում տալ, չենք կարողանում ձեր մտքի գոհարները լսել, դա փոխանցել հանրությանը: Հիմա խնդրում էմ ինքներդ առաջարկէք՝ ի՞նչ լուրջ հարցի շուրջ կցանկանայիք զրուցել, արտահայտվել:

– (Մռայլված նայում է աչքերիս մեջ, արագ քայլում Աժ միջանցքով և անընդհատ ձեռքով հետ հրում): Ասեցի՝ լավ մնա…

Պարոն Գրիգորյան, վա՞տ հարց եմ տալիս, ինչո՞ւ եք խուսափում պատասխանից, ասելիք չունե՞ք, բան չունե՞ք ասելու ժողովրդին:

Ձեռքով հետ է հրում ու հասկացնում՝ անջատիր ձայնագրիչը, բայց, արդյունքի չհասնելով, արագ մտնում է Աժ պետքարան: Քիչ անց դուրս է գալիս…

Պարոն Գրիգորյան, մեզ՝ նոր սերնդի լրագրողներիս մեղադրում են, որ Ձեզ լուրջ հարցեր չենք տալիս, որ Դուք իրականում շատ խելացի եք, հիմա եթե Դուք չեք առաջարկում ինչոր լուրջ հարցի շուրջ խոսել, ես կփորձեմ ինքս տալ հարցեր:

– Ամուսնացա՞ծ եք, քանի՞ երեխա ունեք… Դե, աստված տա ունենաք (դեմքի ջղաձիգ շարժումներով հասկացնում է՝ անջատիր ձայնագրիչը):

Մի տեսակ զայրացած եք, պարոն Գրիգորյան:

– Ինչի՞ պտի զայրանամ, հեչ էլ…

Երկիրը, որի պատգամավորն եք Դուք, հետընտրական զարգացումների մեջ է, Ազատության հրապարակում ժողովուրդը շարունակում է վիճարկել ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն քանի օր է՝ պայքարի ծայրահեղ միջոց է ընտրել ու կարծես թե չի պատրաստվում հրաժարվել հացադուլից և պայքարից: Դուք, որպես այս երկրի և իշխող մեծամասնության պատգամավոր, ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը:

– Անջատի, հավես չունեմ:

– Դուք պատգամավոր եք, հանրային դեմք՝ խոսելը հավեսով չէ:

– Շատ ես խոսում, շատ-շատ:

– Հարցիս կպատասխանե՞ք:

 

– (Լռում է ու աչքերը ոլորում վրաս) Անլուրջ հարցեր եք տալիս:

Չե՞ք տիրապետում իրավիճակին:

– Դուք տիրապետո՞ւմ եք… անուշ լինի:

Պարոն Գրիգորյան, շատ դժվար հարց չէ, եթե կարծիք չունեք, ասեք, որ չունեք:

– Երբ որ հարկ լինի՝ կներկայացնենք:

….Ի՞նչ եք ուզում լսեք, ես հանգիստ եմ ելքը պատկերացնում:

Ձեր կարծիքով, ընդդիմությունը նույնիսկ նման ծայրահեղ պայքարով ոչնչի չի՞ կարող հասնել, զո՞ւր է պայքարում:

– Ես ըտենց բան ասացի՞, այսինքն, ինչի՞ պըտի հասնե՞ր որ: Հանգիստ գնում ա վիճակը, ընչի՞ ես խառնվել իրար: Հավաքվել՝ հավաքվել են (նկատի ունի Ազատության հրապարակում՝ խմբ.), դե, ամեն տեղ էլ մի բան պատահում է, մի տեղ վթար ա լինում, մի տեղ՝ հրդեհ, մարդիկ հավաքվում են, մի տեղ՝ մի բան:

Ազատության հրապարակում հավաքվածները համարում են, որ ընտրությունները կեղծվել են: Քաղաքացիների մի մեծ խումբ սպառնում է քաղաքացիական անհնազանդության դիմել, դա չի՞ մտահոգում Ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցչի:

– Ես գուշակ չեմ, որ եթե-ներով բան խոսամ: …Ի՞նչ ես ուզում, ինչ-որ բանի՞ ես սպասում, ջահել աղջիկ ես, ամոթ ա: Հետո՝ ինձ հարմար ա՞, որ հարցեր տաս, դու ի՞նչ գիտես ես ինչ տրամադրություն ունեմ հիմա:

Առաջարկում եք հարցազրույցից առաջ թեստով Ձեր տրամադրությունը ստուգենք, նո՞ր:

Այս խոսքերից հետո մի քանի անգամ հորդորեց անջատել ձայնագրիչը, ապա, չդիմանալով, դիմեց հայհոյանքների, որոնք տպագրության ենթակա չեն, ու արդարացումների, որ ինքն անտրամադիր է և հեչ հավես չունի պատասխանելու հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում