Twitter-ում BBC-ին պատկանող մի քանի օգտահաշիվներ կոտրել է հաքերների մի խումբ, որն իրեն անվանում է «Սիրիական էլեկտրոնային բանակ»:
Հաքերները BBC-ի էջում տեղադրել են մի քանի քաղաքական, հակասեմիտական և կատակերգական հաղորդագրություններ:
Twitter-ում բազմիցս են կոտրվում խոշոր ընկերությունների օգտահաշիվներ:
Ներկայում BBC-ն վերականգնել է բոլոր կոտրված էջերը՝ հեռացնելով անպատշաճ հաղորդագրությունները:








































