Saturday, 20 06 2026
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Ներիշխանական «վարից վեր» օպտիմալացում

Գագիկ Ծառուկյան-Արթուր Հարությունյան՝ Պալաչ կոնֆլիկտը կարծեք թե նոր դրսևորումներ է ստանում: Տեղեկություններ են հրապարակվում, որ Պալաչին փորձում են սնանկացնել, նրա դեմ հայց է ներկայացրել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն էլ, որի հետ Պալաչն ունի կոնֆլիկտ ուղևորափոխադրումների մասով:

Ծառուկյան-Պալաչ կոնֆլիկտը Հայաստանի ներիշխանական կյանքի ինդիկատորներից էր, և այդ կոնֆլիկտը հետաքրքրական տրանսֆորմացիաներ ունեցավ՝ ըստ Ծառուկյանի քաղաքական կամ ապաքաղաքական դերի: Ինչ-որ մի պահի ՀՀԿ-ն կոնֆլիկտի հարությունյանական կողմ էր, իսկ փետրվարից հետո սկսեց դառնալ ծառուկյանական կողմ:

Իրականում Ծառուկյան-Պալաչ կոնֆլիկտը, հայաստանյան ներիշխանական կյանքի ինդիկատոր լինելով հանդերձ, ըստ էության հանրային տեսանկյունից ավելի հետաքրքրական է ոչ թե որպես լոկ երկու անձերի հարաբերությունների պարզաբանման հարց, այլ Հայաստանի իշխանական համակարգի ներսում հնարավոր միտումների, առկա ճգնաժամային երևույթների ցուցիչ: Իսկ հայաստանյան համակարգային ճգնաժամի հիմքում ընկած են ռեսուրսները, ռեսուրսների սղության խնդիրը:

Նյութական միջոցները Հայաստանի ներիշխանական համակարգի ցեմենտն են, բոլոր պայմանավորվածությունների, համաձայնությունների, հետևաբար նաև անհամաձայնությունների և կոնֆլիկտների հիմքը: Երբ ռեսուրսները սկսում են նվազել, բնականաբար նվազում են նաև ներհամակարգային անհամաձայնություններն ու ավելանում են կոնֆլիկտները: Ծառուկյան-Պալաչ կոնֆլիկտը՝ իր նոր դրսևորումներով և այլ մետաստազներով հենց այս իրականության ցուցիչն է: Ամենայն հավանականությամբ որքան մոտենանք նախընտրական փուլին, հատկապես սահմանադրական բարեփոխումներից հետո, այնքան Հայաստանում ավելի ակնառու են դառնալու ներիշխանական նմանօրինակ կոնֆլիկտային պատմությունները:

Միևնույն ժամանակ, նմանօրինակ տանդեմների բացակայության դեպքում էլ պարզապես կլինեն այս կամ այն օդիոզ կերպարի ֆինանսական պարտավորությունների հետ կապված պատմություններ: Դրանցից մեկն արդեն կա: Խոսքը ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի հետ կապված պատմության մասին է, որն ունի տնտեսական խնդիրներ: Այս ամենը ռեսուրսների վերաբաժանման գործընթացի մաս է: Երբ ռեսուրսները պակասում են, իսկ դա մեծապես նաև արտաքին ազդեցությամբ պայմանավորված իրողություն է, պետք է նվազի, պակասի նաև այդ ռեսուրսները տնօրինողների թիվը:

Օրինակ՝ Պալաչը հենց այդ գործընթացի զոհն է դառնում: Նրան կարող է և չաղքատացնեն կամ ունեզրկեն, թողնելով հենց Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների հույսին, երբ նա, ասենք, Աբովյանից Երևան կգա ու կգնա Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներով: Բայց Պալաչը արդեն կսկսի զգալիորեն քիչ ռեսուրսներ տնօրինել, քան մինչև այս: Նույնը կլինի Աշոտ Աղաբաբյանի հետ, և նույնը առաջիկայում կլինի շատ ու շատ իշխանական օդիոզ կերպարների, «ռեսուրսային կենտրոնների» հետ:

Կլինեն ընդհանրապես ունեզրկվողներ, կլինեն մարդիկ, ովքեր զգալիորեն կզիջեն իրենց տնօրինածի շրջանակից: Դա կոչվում է ներհամակարգային տնտեսական օպտիմալացում, երբ, այսպես ասած, առաջին շրջանակի միջև ձեռք է բերվում պայմանավորվածություն, թե այդ շրջանակի ռեսուրսային կարողությունները ինչպես, ում հաշվին պետք է պահպանվեն: Եվ ըստ այդմ՝ տարբեր չափանիշներով ընտրվում են մարդիկ, ովքեր ունեն իքս ծավալի ռեսուրս, և որոնց այդ իքս ծավալի մի մասը պարզապես կփոխանցվի «առաջին շրջան»՝ այդ շրջանում ռեսուրսային ստատուս քվոն պահելու և այսպես ասած՝ կոնֆլիկտածին իրավիճակը մեղմելու համար:

Ծառուկյանը հանդիսանում է այդ շրջանի ներկայացուցիչ, թե ոչ՝ ներկայումս հարաբերական է: Քաղաքական առումով, իհարկե, նա դուրս է մղվել այնտեղից, բայց տնտեսական առումով նա կարող է լինել այնտեղ, առավել ևս որ Սերժ Սարգսյանը փետրվարին հայտարարել է՝ տնտեսական գործիչ Ծառուկյանի հետ ինքը որևէ խնդիր չունի: Միաժամանակ, ԲՀԿ նախկին նախագահը կարող է այսօր չլինել այդ շրջանի խաղացող, սակայն ունենալ պայմանավորվածություններ այդ շրջանի կանոններով խաղալու և այդպիսով իր ռեսուրսների անձեռնմխելիության երաշխիք ստանալու համար:

Ասպիսով, հայաստանյան իշխանական համակարգում տեղի է ունենում «վարից վեր» օպտիմալացում, և ներքևները կպահեն վերևներին, եթե չեն ուզում, որպեսզի վերևները պահեն այլ «ներքևների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում