Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի` բելգիական «Բրյուգե»-ի դեմ (4:0) հանդիպման մասին, տեղեկացնում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:
«Մենք հավատում էինք մեր հաջողությանը: Մեզ այսպիսի հաղթանակներ են պետք: Մենք արդեն չորրորդ հանդիպումն անընդմեջ գոլ բաց չենք թողնում:
«Բրյուգե»-ին գոլեր էին հարկավոր, այդ իսկ պատճառով նրանք բաց ֆուտբոլ էին խաղում: Այժմ ես պարզապես երջանիկ եմ»,- հայտարարել է Վան Գալը:







































