Ամերիկացի Ջեյմս Հոլմսը, որը 2012-ին Կոլորադո նահանգի կինոթատրոնում կրակ է բացել, ցմահ կալանքի է դատապարտվել` առանց ժամկետից շուտ ազատվելու իրավունքի, հաղորդում է BBC-ն:
27-ամյա Հոլմսը` նյարդաբան ուսանողը, ավելի վաղ մեղավոր է ճանաչվել 12 մարդու սպանության համար` Ավրորա քաղաքի կինոթատրնոում «Բեթմեն» ֆիլմի գիշերային ցուցադրության ժամանակ: Հրաձգության հետևանքով 70 մարդ է վիրավորվել:
Օգոստոսի սկզբին Հոլսմը խուսափեց մահապատժից, քանի որ ատենակալները չէին կարողանում համաձայնության գալ` ընտրել մահապատի՞ժ, թե՞ ցմահ կալանք:











































