DRAM մոդուլային հիշողության արտադրության մեջ աշխարհում երկրորդ տեղը գրավող SK Hynix ընկերությունը հայտարարել է Հարավային Կորեայում 25.94 միլիարդ դոլարով չիպերի արտադրության 2 նոր գործարանների կառուցման պլանների մասին` իր արտադրական տեխնոլոգիաների նորացման նպատակով, հայտնում է igate.com.ua-ը:
Հարավկորեական ընկերությունը, որը մրցակցում է Samsung Electronics, Micron Technology և Toshiba ընկերությունների հետ, մտադիր է այդ գործարանների շինարարությունը ավարտել 2024 թվականին:







































