«Հանդիպումն անցավ փոխըմբռնման մթնոլորտում։ Մի շարք փոփոխություններ արդեն իսկ կատարվել են։ Մենք ներկայացրինք մեր դիրքորոշումը, որը նաև ներկայացված էր մամուլում»։ Այդ մասին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։
Նա նշեց, որ իրենք բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, այսօր այդ առաջարկները ավելին են, քան 30-ը. «Քննարկումները տեղի են ունենում բլոկ առ բլոկ, իշխանության ճյուղերի բալանսավորումը, մարդու իրավունքների խնդիրներն են, այնուհետև ընտրական մեխանիզմները և համակարգերը»։









































