«Ռեալ Սոսյեդադ»-ը պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիի տեղափոխության մասին:
Բասկյան թիմի հետ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստը կնքել է 6 տարվա պայմանագիր: Իլյարամենդին համարվում է թիմի մանկապատանեկան դպրոցի սան և մինչ Մադրիդ տեղափոխվելը հենց «Ռեալ Սոսյեդադ»-ում էր հանդես գալիս:
Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 41 խաղի և աչքի չի ընկեր արդյունավետ գործողություններով:









































