Տարօրինակ անունների նորաձևությունը վաղուց է սկսվել և արդեն հաստատվել է Հոլիվուդում։ Չնայած վերջերս նոր տենդենց կա. երեխային մի քիչ սովորական, սակայն մարդկային անուններով կնքել: Իսկ, ահա, Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգին այս պայմանականություններն օտար են. լուրեր են պտտվում, թե նրանք որոշել են իրենց երեխային Նորդ Ուեսթ (Հյուսիս-Արևմուտք) անվանել:
Այս կասկածելի գաղափարն այցելել է, իհարկե, երեխայի հորը. նրան թվում է, որ Նորդ անունը հիանալի համապատասխանում է Ուեսթ ազգանվանը:
Ընդ որում՝ նրան ընդհանրապես չի անհանգստացնում, որ Քիմի հարազատները կարող են դեմ լինել իր որոշմանը, քանի որ Քարդաշյաների ընտանիքում ընդունված է երեխաներին Ք տառով սկսվող անուններով կոչել:








































