Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ ԲՀԿ ցուցակում

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկվել է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջիկը՝ Իրինա Քոչարյանը: Վերջինս զբաղեցնում է 42-րդ հորիզոնականը: Ի. Քոչարյանը Ռ. Քոչարյանի մահացած եղբոր՝ Վալերի Քոչարյանի աղջիկն է: Ըստ այսմ՝ կարելի է ենթադրել, որ Ռ. Քոչարյանը մեծ ազդեցություն է ունեցել ավագանու ԲՀԿ թեկնածուների ցուցակը կազմելու վրա: Հիշեցնենք թեկուզ այն, որ ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը, ով ԲՀԿ-ում համարվում է նախկին նախագահի ամենամերձավոր մարդը: ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը նույնպես համարվում է Քոչարյանի ազդեցության տակ գտնվող գործիչ:

Հիշեցնենք նաև, որ Ռ. Քոչարյանի նախագահության առաջին տարիներին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր բիզնեսը զարգացնում էր Վալերի Քոչարյանի հետ միասին, ով համարվում էր Ծառուկյանի բիզնես-հովանավորը: Նրա մահից հետո արդեն Ռ. Քոչարյանն անձամբ իր հովանավորության տակ վերցրեց Ծառուկյանին: ԲՀԿ ստեղծումը նախկին նախագահի քաղաքական ծրագիրն էր, որը օգտագործում է մինչև այժմ:

Ավելացնենք նաև, որ ԲՀԿ ցուցակում ընդգրկված են նաև մարզիկներ: Օրինակ՝ հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: ԲՀԿ ցուցակում են նաև Երևանի ավագանու կազմում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը և մյուս անդամները: Այդ ցուցակում տեղ են գրավել նաև ԲՀԿ անդամ նախկին մարզպետներ, Երևանի համայնքապետեր և այլ պաշտոնյաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում