Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին սպառնացել է ոչնչացնել Թել Ավիվը ու Հայֆան այն դեպքում, եթե Իսրայելը ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, երկրի հոգևոր առաջնորդն այսօր հայտարարել է պետական հեռուստաընկերության եթերում:
Նրա խոսքերով՝ Իսրայելը «սպառնում է ռազմական գործողություններ սկսել»: «Սակայն նրանք հասկանում են, որ դա կհանգեցնի նրան, որ Թել Ավիվն ու Հայֆան կհավասարվեն հողին»,- ասել է Խամենեին:
Նրա հայտարարությունն արվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբայի հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել երեկ՝ Երուսաղեմում:








































