Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին մոտ է «Ռեալ Սոսյեդադ» վերադառնալուն, տեղեկացնում է Marca-ն:
«Ուրախ եմ, որ վերադառնում եմ «Ռեալ Սոսյեդադ»: Այս ակումբը միշտ էլ իր սրտում է եղել: Ասել էի, որ «Ռեալ»-ից հետո կվերադառնամ «Սոսյեդադ»»,- հայտարարել է Իլյարամեդին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Սոսյեդադ»-ն Իլյարամենդիի տրանսֆերի դիմաց «արքայական ակումբ»-ին կվճարի 16 մլն եվրո:






































