Sunday, 21 06 2026
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել

Դավիթ Փահլևանյանը 8-ամյա աղջնակին «Օդնոկլասնիկի»-ով առաջարկել է պոռնոֆիլմում նկարահանվել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Դավիթ Փահլևանյանի գործի դատաքննությունը:

Դավիթ Փահլևանյանը մեղադրվում է իր համակարգչում և հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պահպանելու, ակնհայտ 16 տարին չբոլորած անձի հետ անառակաբարո գործողությունների կատարում նախապատրաստելու, պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններին երեխային ներգրավելու փորձի համար:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Դավիթ Փահլևանյանը 2012 թվականի հուլիս ամսվա ընթացքում համացանցից իր դյուրակիր համակարգչի մեջ է ներբեռնել ու պահպանել մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող 479 ֆիլմ, նկարներ, 9 մուլտֆիլմ:

Փահլևանյանը «Նարեկ Համբարձումյան» պայմանական անունով գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում և 2012 թվականի օգոստոսի 18-ին նամակ ուղարկել նույն ցանցում գրանցված 8-ամյա աղջնակին, ներկայացել է որպես մանկական ֆիլմերի նկարահանմամբ զբաղվող անձ, խոստացել վարձատրության դիմաց նկարահանել նրան հատուկ ֆիլմերում ու սերիալներում:

Օգոստոսի 18-ից 22-ը Դավիթ Փահլևանյանը «ինտելեկտուալ անառակաբարո գործողություններ» է կատարել ինտերնետային նամակագրության միջոցով՝ երեխային գրելով տղամարդու և մանկահասակ աղջկա միջև սեռական հարաբերությունների ձևերի, տղամարդու և կնոջ սեռական օրգանների նշանակության մասին, համոզել է, որ հանդիպեն, իր գրած երեք պոռնկագրական բնույթի սցենարներով փորձեր կատարեն և սկսեն նկարահանումները: Սցենարները նախապես ուղարկել է, որ երեխան լավ սերտի ու նկարահանումներին պատրաստ լինի:

Հանդիպումը նշանակվել է օգոստոսի 22-ին, ժամը 16-ին, երեխայի շենքի ամենավերին հարկում, որ «փորձերը» ու «նկարահանումը» կատարեն տանիքում:

Փահլևանյանի հետ ամբողջ ժամանակ նամակագրությունը վարել է ոչ թե երեխան, այլ երեխայի մայրը: Վերջինս ցանկացել է բացահայտել իր երեխայի նկատմամբ «ինտելեկտուալ անառակաբարո գործողություններ» կատարողին, միաժամանակ ահազանգել է ոստիկանություն:

Հանդիպման օրը Փահլևանյանը շտապել է ժամադրավայր, սակայն ֆիլմ նկարահանել չի կարողացել, որովհետև այնտեղ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Դավիթ Փահլևանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Դատաքննական ցուցմունքում ամբաստանյալն ասաց, թե նպատակ է ունեցել սոցիալական ցանցում ծանոթանալ անբարոյական կնոջ հետ, սեռական հարաբերություններ ունենալ:

«Ես հարյուր տոկոսով գիտեի, որ ութ տարեկանի անունից տարիքով կին է գրում»,- ասաց ամբաստանյալը:

Նա հայտարարեց, թե շփումը շարունակել է այդ չափահաս, իր կարծիքով՝ անբարոյական կնոջը ձեռ առնելու նպատակով:

Այսօր Դավիթ Փահլևանյանի շահերի պաշտպան Գայանե Խաչատրյանը միջնորդեց, որ դատարանը դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակի իր պաշտպանյալի նկատմամբ: Նախորդ դատական նիստին Դավիթ Փահլևանյանը հայտարարել էր. «Եթե իմանայի, որ իսկապես անչափահասի հետ եմ շփվում, չէի հանդիպի: Միայն հոգեկան հիվանդություն կամ շեղում ունեցողը կարող էր երեխայի հետ այդ մտքով հանդիպել: Իսկ ես առողջ եմ»:

Մեր զրույցի ժամանակ փաստաբանն ասաց, թե նախաքննության ժամանակ էլ է կատարել նույն միջնորդությունը, սակայն քննիչը մերժել է այն՝ պատճառաբանելով անհիմն լինելը: Հիմա միջնորդությունն արել է ոչ թե իր պաշտպանյալի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնելու պատճառով, նրա մոտ հիվանդություն կամ շեղում ի հայտ բերելու սպասելիքով, այլ՝ ակնկալիքով, որ նրա առողջ լինելու, որևէ շեղում չունենալու վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը կնպաստի մեղսագրված արարքի համար Փահլևանյանի արդարացմանը:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը: Նախագահողը նշեց, որ կատարված քննության, քրեական գործի նյութերի հետազոտման արդյունքում որևէ կասկած չի առաջացել, թե ամբաստանյալը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Ընդգծվեց Փահլևանյանի վերոհիշյալ դիրքորոշումը, թե ի սկզբանե համոզված է եղել, որ շփվում է չափահաս ու անբարոյական կնոջ հետ:

Եթե ամբաստանյալն ասեր, որ համացանցում շփվել ու մեղսագրված նպատակներով ցանկացել է հանդիպել հատկապես ութ տարեկան երեխայի հետ, ըստ նախագահողի՝ պաշտպանի միջնորդությունը կբավարարվեր ու կնշանակվեր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Պաշտպանի մյուս միջնորդությունը վերաբերում էր նախաքննության ժամանակ կատարված դատահամակարգչատեխնիկական և մշակութաբանական փորձաքննությանը:

Եթե մինչև դատաքննությունն սկսվելը պաշտպանը միջնորդում էր լրացուցիչ փորձաքննություն անցկացնել, քանի որ կատարվածը, իր կարծիքով, թերի է եղել, ապա այսօր Գայանե Խաչատրյանը միջնորդեց հիշյալ փորձաքննության եզրակացությունը ճանաչել որպես անթույլատրելի ապացույց:

Ըստ պաշտպանի՝ հիշյալ եզրակացության մեջ նշված է, որ Փահլևանյանի համակարգչում առկա պոռնկագրական նյութերը ներբեռնված են 2012 թվականի նոյեմբերի 28-ին, մինչդեռ այդ ժամանակ Փահլևանյանը նախնական կալանքի տակ էր, իսկ նրա համակարգիչը՝ նախաքննական մարմնի տրամադրության տակ: Պաշտպանն ասաց, թե անթույլատրելի ապացույցը ձեռք է բերվել «արգելված գործողություններով»:

Մեղադրողը հարցրեց. «Կոնկրետ ի՞նչ գործողություններով», և հավելեց, թե ցանկանում է, որ պաշտպանը հստակեցնի՝ ինչ արգելված գործողություններ նկատի ունի, որպեսզի ինքը կարողանա ներկայացնել իր կոնկրետ առարկությունը:

Պաշտպանը կարծիք հայտնեց, թե պոռնոնյութեր պարունակող ֆայլերը Փահլևանյանի համակարգիչ են ներբեռնվել այլ անձանց կողմից:

Մեղադրողը առարկեց. «Միանշանակ դեմ եմ»: Ըստ դատախազի՝ պաշտպանի ենթադրությունը մերկապարանոց էր. ո՞ւմ կողմից կարող էին ներբեռնված լինել նյութերը, երբ համակարգիչը հանձնված է եղել փորձագետներին:

«Մեղադրանքը հիմնավորելը մեղադրողի պարտականությունն է»,- ասաց պաշտպանը:

Նախագահողը հայտարարեց, որ հիշյալ փորձագիտական եզրակացությունը անթույլատրելի ապացույց ճանաչելու՝ պաշտպանի միջնորդությանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում:

Պաշտպանի առարկումին ի պատասխան՝ նախագահողը նշեց, որ ըստ իր աշխատաոճի՝ դատաքննության ժամանակ ապացույցներին գնահատական չի տալիս, դրանք խորհրդակցական սենյակում գնահատում է իրենց համակցության մեջ:

Կողմերը այլ միջնորդություններ չարեցին:

Մինչև դատաքննության ավարտը հայտարարելը նախագահողը հայտնեց, որ դատարանը իր նախաձեռնությամբ որոշում է հրավիրել ու հարցաքննել դատահամակարգչատեխնիկական և մշակութաբանական փորձաքննությունն անցկացրած փորձագետներին՝ Փահլևանյանի համակարգչում առկա նյութերի ներբեռնման ամսաթվի հետ կապված հարցերի շուրջ: Ըստ մեղադրանքի՝ Փահլևանյանն այդ նյութերը իր դյուրակիր համակարգչի մեջ ներբեռնել էր 2012 թվականի հուլիս ամսվա ընթացքում: Ըստ պաշտպանի՝ փորձագիտական եզրակացության մեջ նշված է, թե նյութերը ներբեռնվել են նոյեմբերի 28-ին: Միայն փորձաքննությունն անցկացրած մասնագետները կարող են լույս սփռել ամսաթվային այս կարևոր անհամապատասխանության վրա:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում