Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 2015 թվականին գրեթե միջոցներ չի հատկացրել նավթի ոլորտում ներդրումներ անելու համար՝ կապված էներգակիրների կտրուկ գնանկման հետ։
Ինչպես հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգանեն, եթե 2011-2012 թվականներին Իրանը նավթային ոլորտում ներդրել է գրեթե 40 միլիարդ դոլար, ապա նախորդ տարի դա կազմել է միայն 6 միլիարդ դոլար։
2015 թվականի օգոստոսին Իրանի նավթարդյունաբերության նախարար Սաիդ Գավամպուրն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարում Իրանը նավթային ոլորտում կունենա 100-500 միլիարդ դոլարի ներդրումներ։
Զանգանեի խոսքով՝ Իրանը միջազգային պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո նավթի օրական արդյունահանումը կմեծացնի մոտ կես միլիոնով, ապա՝ ևս 500.000 բարելով։











































