Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է Ասյեր Իլյարամենդիի և Ժոաո Մոուտինյոյի ծառայություններով, տեղեկացնում է gianlucadimarzio.com-ը:
Ըստ աղբյուրի` իտալական ակումբը կարծում է, որ «Մոնակո»-ն կարող է բաց թողնել իր առաջատար ֆուտբոլիստին, քանի որ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլից:
Բացի այդ, «Միլան»-ը կփորձի նաև բանակցություններ վարել «Սամպդորիա»-ի կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոյի հետ:








































