Շվեդական H&M բրենդը կթողարկի էկոլոգիական երեկոյան զգեստների հավաքածու, որտեղ տեղ կգտնեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված հագուստներ՝ հաղորդում է fashiontime.ru-ն:
Conscious Exclusive անվանումը կրող հավաքածուում տեղ կգտնեն երեկոյան զգեստներ, մասնավորապես՝ էլեգանտ, մինչև հատակ ձգվող զգեստներ ու կոստյումներ, ինչպես նաև աքսեսուարներ:
Յուրաքանչյուր իր պատրաստված կլինի էկոլոգիապես մաքուր նյութերից: Նոր հավաքածուն կդառնա Conscious հայտնի շարքի շարունակությունը, որի դեմքը դարձել էր Վանեսա Պարադին:
Conscious Exclusive հավաքածուն կթողարկվի ապրիլի 4-ին:
Շվեդական ընկերությունը հագուստի առևտրի խոշորագույն եվրոպական ցանց է, որի խանութների թիվը հասնում է 2 հազարի: Ընկերությունն ունի ավելի քան 80 հազար աշխատակից:







































