Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն չի մասնակցել իր ազգային ընտրանու երեկվա մարզմանը:
Կիսապաշտպանը ազդրի վնասվածք է ստացել և բաց է թողնելու Ֆինլադիայի հավաքականի դեմ խաղը: Հանդիպմանը չի մասնակցի նաև Չավին:
Սպասվում է, որ խաղացողները պատրաստ կլինեն Ֆրանսիայի հավաքականի դեմ մրցավեճին:









































