Ֆրանսիայում դատախազն ահաբեկչության մեջ է մեղադրել Մարոկոյի քաղաքացի Այուբ էլ-Կազանիին, ով ձերբակալվել է Ամստերդա-Փարիզ գնացքում, գրում է Le Soir պարբերականը:
«Կասկածյալը զանգվածային սպանություններ կատարեու փորձի գործով, ահաբեկչական նպատակներով ձերբակալված է»,- ասել է դատախազ Ֆրանսուա Մոլինը: Էլ-Կազանին նաև մեղադրվում է զենք պահելու և կրելու մեջ:
Դատախազը նշել է, որ ձերբակալման ժամանակ տղամարդու մոտից առգրավվել են Կալաշնիկովի հրացան և 270 փամփուշտ, «Լյուգեր» ատրճանակ ու 0.5 լիտր բենզին:
Ձերբակալվելուց առաջ կասկածյալը գնացքում YouTսbe-ով քարոզչական տեսանյութ է դիտել:










































