Google ինտերնետ հսկան պաշտոնապես գործարկել է նշումների դասավորման և պահպանման Google Keep ծառայությունը: Նշումները կհամաժամանակեցվեն Google Drive «ամպային» պահեստարանի օգնությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
Google Keep-ի մշակման մասին շուկայում շշուկներ էին տարածվել անցած տարվանից: Անցած շաբաթ բլոգերները նկատել էին, որ Keep կոճակը կարճ ժամանակով հայտնվել էր Google-ի կայքում, որից հետո անհետացել էր: Նրանք հասցրել էին մի քանի լուսանկարներ անել ծառայությունից:
Keep-ի միջոցով կարելի է արագ գրի առնել մտքերը, դրանց հավելել անհրաժեշտ գործերի ցուցակներն ու լուսանկարներ կցել: Նշումները կպահպանվեն Google Drive-ում և կհամաժամանակեցվեն Ձեր սարքերի միջև:
Ծառայությունն ունի ձայնային մուտքագրման և որոնման գործառույթներ, այն տալիս է նաև հնարավորություն՝ նշումներն ըստ առաջնահերթության դասավորելու և դրանք գունանշելու համար: Աշխատանքի ավարտից հետո օգտատերը կարող է այն արխիվացնել կամ ջնջել:










































