Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ԶԾՏԿ-ներում հաշվառված 131 սիրիահայերից աշխատանքի է տեղավորվել 41-ը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերն ու նախատեսված աշխատանքները:

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կողմից մշտապես հետևողական աշխատանք է տարվում քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում սիրիահայ ընտանիքների խնդիրների լուծման ուղղությամբ»,- ընդգծել է հանրակրթության վարչության պետը նշելով, որ սիրիահայերի խնդիրների ուսումնասիրության և դրանց լուծումներ տալու հարցերով ստեղծված աշխատանքային խումբի կազմում ընդգրկված են նաև քաղաքապետի տեղակալն ու հանրակրթության վարչության պետը: Սիրիահայ երեխաների ուսուցումը կազմակերպելու նպատակով Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում հոկտեմբերից գործում է «Կիլիկյան վարժարանը», որը կահավորված է անհրաժեշտ աշակերտական գույքով: Այսօր վարժարանում սովորում է շուրջ 320 աշակերտ և աշխատատում 17 ուսուցիչ: Մայրաքաղաքի այլ դպրոցներում էլ սովորում է ավելի քան 231 սիրիահայ երեխա:

Հանրակրթության վարչության պետը, անդրադառնալով 4-րդ դասարանի աշակերտների գիտելիքների տարեվերջյան ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, ինչպես նաև աշակերտների հիմնական ընդհանուր կրթության և վկայականների բաշխման գործընթացին, նշել է, որ այս ուղղությամբ ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ ակտիվ աշխատանք է տարվում:

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ նախադպրոցական տարիքի շուրջ 180 սիրիահայ երեխաներ էլ անվճար հիմունքներով և արտահերթ` ընդունվել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներ։

Սիրիահայ աշակերտներն ակտիվորեն ներգրավված են նաև մշակութային և պետական տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներում:

Մարտի 20-ից մեկնարկել և մինչև հունիսի 1-ը շարունակվելու է «Մշակութաին գարուն աշակերտներին>> ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի բոլոր դպրոցների աշակերտները, այդ թվում սիրիահայ, հնարավորություն կունենան անվճար այցելել տարբեր մշակութային օջախներ` թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ ու համերգասրահներ, տեղում ծանոթանալ ազգային երաժշտարվեստին և նվագարաններին. « Ծրագիրը ներառում է նաև բազմաթիվ բացօթյա մասսայական միջոցառումներ, որոնք նախատեսվում է մայրաքաղաքի տարբեր, այդ թվում նաև Ազատության, հրապարակներում: Ազատության հրապարակում, ցավոք, հայտնի պատճառով առայժմ հնարավոր չէ դրանց իրականացումը»,- նշել է հանրակրթության վարչության պետը:

Անդրադառնալով Երևանում բնակվող սիրիահայ ընտանիքների սոցիալական բույթի խնդիրներին և քաղաքապետարանի կողմից դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին` սոցիալական ապահովության վարչությանը պետ Ռուզաննա Զաքարյանն իր հերթին նշել է, որ սիրիահայ ընտանիքների հետ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ և հաշվի առնելով բարձրացված հարցերը, հնարավորին օպերատիվ կերպով լուծումներ տրվում. «Սիրիահայ ընտանիքների սոցիալական խնդիրները Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վարչական շրջանների հետ համատեղ ձեռնարկված աշխատանքների արդյունքում 156 ընտանիքի ցուցաբերվել է դրամական աջակցություն` բնակարանների վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով: Իրականացվել է նաև կենցաղային իրերի և պարենային օժանդակություն:»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զբաղվածության հարցի հետ կապված նշվել է, որ ԶԾՏԿ-ներում հաշվառված 131 սիրիահայերից աշխատանքի է տեղավորվել 41-ը, ևս 12 սիրիահայ աշխատանք է տեղավորվել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աջակցությամբ:

Սոցիալական ապահովության վարչության պետը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանը սիիահայերին աջակցում է նաև բուժօգնության տրամադրման հարցում: Մինչ օրս քաղաքապետարանի ենթակայության բուժհիմնարկներ են դիմել և անվճար բուժօգնություն ստացել 483 սիրիահայ:

Սոցիալական վարչության պետը նաև նշել է, որ քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում արվեստի և երաժշտական դպրոցներում ուսանող սիրիահայ լավագույն աշակերտներին անվճար տրամադրվում են երաժշտական գործիքներ, հօգում ուսման վարձավճարները: Գործում է նաև զեղչային համակարգ:

Ամանորի տոնակատարության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սիրիահայ երեխաների համար «Մհեր Մկրտչյան» թատրոնում կազմակերպվել են ամանորյա միջոցառումներ, որի ընթացքում նվերներ են տրվել սիրիահայ աշակերտներին և ուսուցիչներին։

Լուսանկարը PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում