Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հաստատեց, որ հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ձեկոյի ծառայություններով:
27-ամյա հարձակվողը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում:
«Ձեկոն բարձրակարգ հարձակվող է և չպետք է նստի պահեստայինների նստարանին: Տեղափոխությունը կախված կլինի «Սիթի»-ի պահանջած գումարի չափից: Նա գործող համաձայնագիր ունի իր ակումբի հետ, որի ժամկետն ամռանը չի ավարտվում»,- Միխայել Ցորկի խոսքերը մեջբերում է Bild-ը:







































