ԳԱԱ նախագահության երեկվա նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, Աշոտ Մելքոնյանի հիմնական աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերին:
Նա 125 աշխատության հեղինակ է, որոնցից 14-ը մենագրություններ են:
Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով, ԵՊՀ և Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ ոսկե մեդալներով:
Աշոտ Մելոքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդի նախագահն է, ԱՊՀ երկրների պատմաբանների ասոցիացիայի անդամ:







































