Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ ընտրանու հաջողության գաղտնիքը համեստությունն է:
Հիշեցնենք, որ իսպանացիները Լուիս Արագոսնեսի գլխավորությամբ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Վիսենտե Դել Բոսկեի գլխավորությամբ 2010թ. և 2012թ. ճանաչվեցին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:
«Կանոնները բոլորի համար նույնն են: Ֆինլանդիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ առաջիկա խաղերում պետք է համեստություն դրսևորենք: Կարող եմ ասել, որ համեստությունն է մեր հաջողության գաղտնիքը և այն մեզ օգնել է հասնել նման հաջողությունների»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:







































