Բրազիլիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումից առաջ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին գովեստի խոսքեր է հասցեագրել բրազիլացիների հարձակվող Նեյմարին:
Սակայն իտալացիների գլխավոր մարզիչը չի մոռացել նաև Մարիո Բալոտելիի մասին:
«Նեյմարը ժամանակակից և շատ հետաքրքիր հարձակվող է: Նա զարգաղած է տեխնիկապես և կարողանում է փոխել իր ռիթմը խաղի ընթացքում:
Իսկ Բալոտելին միշտ հաղթանակի է ձգտում: Ակնհայտ է, որ Մարիոն ցանկանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ»,- ասել է Պրանդելին:










































