Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Դանի Ալվես և Սերխիո Բուսկետսը Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Ատլետիկ»-ի հետ խաղում (1:0) վնասվածք էին ստացել:
Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, Դանի Ալվեսի մոտ հաստատվել է Ալվեսի աջ ոտքի աճուկի աջ հատվածի վնասվածքը:Բրազիլացի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մոտ 1 ամիս:
Ինչ վերաբերում է հենակետային կիսապաշտպանին, ապա իսպանացու վնասվածքն այնքան էլ լուրջ չէ և նա պատրաստ կլինի հաջորդ տուրի հանդիպմանը: Երկրորդ տուրի հանդիպումը «Բարսա»-ն կանցկացնի օգոստոսի 29-ին՝ հյուրընկալելով «Մալագա»-ին:







































