Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեքենբաուերը չի կարծում, որ թիմի խաղաոճը կփոխվի, երբ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվի իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան:
Բեքենբաուերը կարծում է, որ Գվարդիոլայի «Բավարիա»-ն չի կարող խաղալ կատալոնական «Բարսելոնա»-ի ոճով, և մասնագետն ինքը պետք է հարմարվի թիմի խաղաոճին:
«Չգիտեմ՝ ինչ մարտավարությամբ է խաղալու Գվարդիոլայի գլխավորած «Բավարիա»-ն: Բայց հստակ կարող եմ ասել, որ «Բավարիա»-ն չի կարող խաղալ «Բարսելոնա»-ի ոճով: Նման խաղի համար մենք չունենք համապատասխան ֆուտբոլիստներ:
Ի նկատի ունեմ Չավիին, Ինյեստային ու Մեսսիին: Մարզիչը պետք է խաղը կառուցի իր թիմում առկա խաղացողների որակների հիմքի վրա»,- Բեքենբաուերի խոսքերը մեջբերում է Bild-ը:






































