Ամերիկացի ռեժիսոր Դևին Գրեհեմը, որը հայտնի է ժամանցային էքստրեմալ տեսանյութերով, YouTube վիդեոհոսթինգի իր օգտահաշիվը համալրել է հերթական տեսանյութով՝ կրկին ընկերախմբի խելահեղ ժամանցի մասին: Այս անգամ ընկերախմբի անդամները մեծ բարձրության ապառաժներից ցատկել են ջուրը: Տեսանյութը նկարահանվել է Հավայայում:
Նախկինում նա մինի ֆիլմեր է նկարահանել ֆլայբորդերով (ջրային ավիացիա) ԱՄՆ-ում զվարճանքի և այլ էքստրեմալ խնջույքների մասին:









































