Goldplay խմբի մեներգիչ Քրիս Մարտինը հանրության մեջ է հայտնվել նոր գեղեցկուհու հետ: Գվինեթ Փելթրոուից ամուսնալուծվելուց հետո Քրիսը սկսեց հանդիպել Ջենիֆեր Լոուրենսի հետ, գրում է 7days.ru-ն:
Թեև նրանց հարաբերությունները բավականին լուրջ էին, նա որոշեց լքել Ջենիֆերին: Ասում են, թե այս հարցում դեր է ունեցել նաև Ջենիֆերի մայրը` Քարենը, ում դուր չէր գալիս, որ Մարտինը հաճախ է շփվում իր նախկին կնոջ հետ` թեկուզ հանուն երեխաների:
Բացի դրանից՝ Քարենին շատ էր դուր գալիս դստեր նախկին զուգընկերը` Նիկոլաս Հոլթը, և նա երազում էր, որ երիտասարդը վերադառնա Ջենիֆերի մոտ: Ամեն ինչ ավելի բորբոքվեց, երբ Քարենը տեղափոխվեց Ջենիֆերի Նյու Յորքի բնակարան: Վերջ դնելով Ջենիֆերի հետ հարաբերություններին` Մարտինը սկսեց հանդիպել դերասանուհի Անաբել Ուոլիսի հետ:











































