Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է 2010 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրագործած որոշումների զեկույցը:
Ըստ դրա` ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը վերահսկելու հարցով Նախարարների կոմիտե դիմողների թիվը մեծացել է: 2010 թվականին 1710 նոր գործեր են հանձնվել Նախարարների կոմիտե, որոնցից 455-ը փակվել են: Ընդհանուր առմամբ վճարվել է մոտ 64 միլիոն եվրո: Ադրբեջանը 12 գործի համար վճարել է 334.602 եվրո փոխհատուցում:
Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Նախարարների կոմիտեի դիտարկման ներքո էր գտնվում Ադրբեջանի հետ կապված 31 գործ:
Հիշեցնենք, որ 2010 թվականին ՄԻԵԴ-ում ստացված բողոքների քանակով Թուրքիան հայտնվել էր «պատվավոր» եռյակում: Նախորդ տարի ամենաշատ բողոքները ստացվել էին Ռուսաստանից` 40.295 բողոք, ապա գալիս էին Թուրքիան (15.206 բողոք) և Ռումինիան (11.950 բողոք):
Իսկ 2009 թվականին «առաջատար» քառյակում ընդգրկվել էին Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Ռումինիան:











































