Ֆրանսիացի ճարտարապետ Ժաք Ռուժերիի կողմից մշակված լողացող տունը կարող է կատարյալ վայր դառնալ ստորջրյա ծովային տեսակների սիրահարների համար: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Ֆուտուրիստական լողացող քաղաքը ոչ հեռավոր ապագայում կարող է զբոսաշրջային նավերի նախատիպ դառնալ: City of Meriens կոչվող տուն-նավը կունենա 899 մետր երկարություն և 502 մետր լայնություն ու կկարողանա ընդունել մինչև 7000 բնակչի:
Ճարտարապետն ինքը իր գործը համալսարանական քաղաքի է նմանեցնում:











































